«Քարե անտառ» Մադագասկարի Tsingy de Bemaraja ազգային պարկում
Մադագասկարի Tsingy de Bemaraha ազգային պարկը հայտնի է իր «քարե անտառով»՝ սուր կրաքարային գոյացություններով, հազվագյուտ կենդանիներով և եզակի բնական լանդշաֆտներով։

Եթե երբևէ այցելեք Մադագասկար, անպայման բաց մի թողեք հնարավորություն այցելելու Tsingy de Bemaraha ազգային պարկ․ սա մի յուրահատուկ «քարե անտառ» է, որը դժվար է համեմատել աշխարհի որևէ այլ վայրի հետ։
Այս տարածքը ներկայացնում է կրաքարային հսկայական սարահարթ, որը ծածկված է կարստային ծագման սուր, ասեղանման քարե գոյացություններով։ Դրանք ձևավորվել են միլիոնավոր տարիների ընթացքում՝ բնության ուժերի ազդեցությամբ։ Հանքային այս ձևավորումները զարմանալի բազմազանություն ունեն և գրավում են թե՛ ժայռամագլցողների, թե՛ սովորական զբոսաշրջիկների ուշադրությունը։

Tsingy de Bemaraha-ի անվանումը նույնպես հետաքրքիր նշանակություն ունի։ Մալագասացիները «ցինգի» բառով նկարագրում են այնպիսի մակերես, որի վրա կարելի է շարժվել միայն «ոտքերի մատներով»։ Եվ դա լիովին համապատասխանում է իրականությանը․ այս տարածքը հիշեցնում է բարդ ու դժվարանցանելի լաբիրինթոս՝ սուր քարե սյուներով և նեղ անցումներով։

Այս «քարե անտառը» մշտապես փոփոխվող բնական համակարգ է։ Չնայած ժամանակի ընթացքում ջրի մակարդակը նվազել է, ստորգետնյա գետերը շարունակում են ձևափոխել քարանձավները և ժայռային կառուցվածքները։ Սա նշանակում է, որ միլիոնավոր տարիներ անց այստեղ կրկին կձևավորվեն նոր, անսովոր լանդշաֆտներ։

Քարե սրածայր «ասեղները» երբեմն հասնում են մինչև 50 մետր բարձրության՝ ստեղծելով տպավորիչ տեսարաններ։ Դրանց միջև աճում են հազվագյուտ բույսեր, իսկ շրջակայքում կարելի է հանդիպել էկզոտիկ կենդանիների՝ հատկապես տարբեր տեսակի լեմուրների և եզակի թռչունների։
Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն դիտելու այս անհավանական բնությունը վերևից՝ բարձրանալով հատուկ սարքավորումների օգնությամբ և զգալով արկածային իրական մթնոլորտը։
Թեստ․ Անատոմիայի թեստ. Իսկ Դուք ի՞նչ գիտեք Ձեր մարմնի մասին
10 հարց
Ձեզ կարող է հետաքրքրել
Տեսնել բոլորը →
💡 Դանինգ-Կրյուգերի էֆեկտ․ ինչու են անգետները իրենց հանճար կարծում

🔮 Կենդանակերպի նշաններ․ ինչ են դրանք և ինչու ենք մենք հավատում դրանց

🏛️ Մոռացված հայկական քաղաքներ. հնագույն մայրաքաղաքների լռակյաց վկաները

Ամուսնությունների ռեկորդ սահմանած հոլիվուդյան դերասանուհիները 🎬💍

🌍 Աշխարհի 5 ամենախենթ օրենքները, որոնց խախտման համար մարդկանց իրականում բանտ են նստեցնում

🌌 Ի՞նչ է կատարվում սև խոռոչի ներսում. Գիտական փաստեր և տեսություններ

🏜️ Դուբայի Սիրո լճեր. երկու սիրտ անապատի հենց կենտրոնում

💔 Ինչո՞ւ են տղամարդիկ լքում կանանց. 9 հիմնական պատճառ

